Ուրբաթ, 29.03.2024, 00:43
Բարի գալուստ Гость | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ
Բաժիններ

Կենսագրական [2]
Լ.Բլբուլյանի գրքերը [1]
Լ.Բլբուլյանի տեսա/ձայնասկավառակները [0]
Լ.Բլբուլյանի մասին [0]
Главная » 2011 » Հոկտեմբեր » 2 » ԵՐԿԵՐ և ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21:37
ԵՐԿԵՐ և ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Քեզ սերն է ծնել» /բանաստեղծություններ/
       Երևան. «Սովետական գրող», 1979թ. – 40 էջ



  Ժողովածուն Լևոն Բլբուլյանի առաջին գիրքն է, ուր զետեղված են սիրային, խոհա-փիլիսոփայական  ստեղծագործություններ: Բանաստեղծությունների ընդհանուր թեման իր սերնդակիցների խոհերն ու տրամադրություններն են:

«Համբույրի ծաղիկ» /բանաստեղծություններ/



     Երևան, "Սովետական գրող», 1984թ. 85 էջ

«Գաղտնիքների խեցի» /բանաստեղծություններ/
    Երևան, «Խորհրդային գրող», 1989թ., 156 էջ



  Բանաստեղծությունների ժողովածուն վկայում է հեղինակի կայուն նախասիրությունների ու ստեղծագործական դավանանքի մասին: Շարունակելով նախորդ երկու գրքերին հատուկ թեմատիկ և ոճական յուրահատկությունը, բանաստեղծը ձգտում է պեղել մարդու էության  անտեսանելի շերտերը, մեկնել ներաշխարհի սահմաններում կատարվող տեղաշարժերը:  Գրքում գերիշխում են մարդուն, մարդկայինը բնութագրող տրամադրություններ ու ապրումներ, ամենատարբեր հոգեվիճակներից ծնված հույզեր ու խոհեր:

«Բոյիդ մեռնեմ» /զվարճապատումներ/  1992



«Դու ծնված ես սիրուց» /«Գոլոս» ռուսերեն/ 1992

«Աներգ օրեր» /բանաստեղծություններ/
      Երևան, «Նաիրի», 1994թ. – 112 էջ



  Բանաստեղծն  այս գրքում  ևս հավատարիմ է մնացել իր նախասիրություններին. ինքնազննում, հոգեկան ներսուզումներ, խոհեր  կյանքի, աշխարհի, կեցության բազմաթիվ հարցականների շուրջ:
  Կտրուկ փոփոխություններով ու բուռն իրադարձություններով լի մեր ապրած տարիների իրադարձությունների յուրովի արձագանքը կա «Աներգ օրեր» բաժնում` տարբեր, երբեմն իրարամերժ, հակասական տրամադրություններով 

«Բոյիդ մեռնեմ»-2 /զվարճապատումներ/  1995թ.



«Այս ճանապարհին» /բանաստեղծություններ, թարգմանություններ, երգեր/

     Երևան, «Ապոլոն», 1999թ. – 336 էջ



  Ժողովածուն տպագրվել է հեղինակի 50-ամյակի առթիվ: Այն բանաստեղծի ստեղծագործությունների ընտրանին է, նրա անցած ուղու որոշակի ամփոփումը: Ներառում է բանաստեղծություններ, թարգմանություններ, երգեր:

«Ժամանակ և դեմքեր» 33 հարցազրույց
     Երևան, «Զանգակ - 97», 2001թ. – 288 էջ.



 Գիրքը շուրջ մեկ տասնամյակ ընգրկող լրագրողական  աշխատանքի արդյունք է, որը Հայաստանի և հայ ժողովրդի համար բարդ ու ճակատագրական  մի շրջանի հետ է համընկնում: 
  Հեղինակը զրույցի է հրավիրել հիմնականում այնպիսի մարդկանց, ովքեր ճանաչում ու հեղինակություն ունեն հասարակության լայն շրջանակներում: Նրանց խոհ ու մտորումները, կարծիքներն ու գնահատականները ներկա իրականության, մեր երկրի ու իրենց մասին,  անպայման հետաքրքություն են ներկայացնում, իրար լրացնելով ու շարունակելով ` ստեղծում ժամանակի յուրահատուկ դիմանկարը:

Գիրք սիրո /սիրերգություն/
      Երևան, "Ամրոց գրուպ”, 2004թ. – 223 էջ.



«Բոյիդ մեռնեմ»-3 /զվարճապատումներ/  2006թ






          Երևան, Վան Արյան, 2008թ. – 224 էջ.

«Եղանակներ» /ընտրանի/ 
         Երևան, «Գրական հայրենիք» ԲՓԸ,  2010թ.  – 464 էջ


  Այն ամփոփում է բանաստեղծի տարբեր տարիների ստեղծագործություններ, վերջին շրջանի նոր գործեր: Առանձին բաժիններով ներկայացված են նաև Բլբուլյանի թարգմանություններից, հայ կոմպոզիտորների ստեղծած բազմաթիվ  երգերից մի ընտրանի:

  Հեղինակի անցած ուղու, որոնումների ու ստեղծագործական նախասիրությունների մասին ընթերցողի պատկերացումները ամբողջացնում են  բանաստեղծի` տարբեր առիթներով մամուլին  տված հարցազրույցները , որ ի մի են բերված "Խոսք ու զրույց” բաժնում:

Բոյիդ մեռնեմ /զվարճապատումներ/
           Երևան, Աստղիկ գրատուն, 2011թ. – 308 էջ



  Լևոն Բլբուլյանի զվարճապատումները, որոնք նրա հայրենակիցների` ուտող-խմող քյավառցիների մասին են, արդեն վաղուց լայն ժողովրդկանություն են վայելում և բանաստեղծին ճանաչում են բերել նաև որպես երգիծաբանի, "Ոզնի” երգիծաթերթի կրկնակի դափնեկիր դարձրել:
Մամուլում, տարբեր ժողովածուներում տպագրված արաղապատումները, որ ծաղրում են հարբեցողությունը, արժևորում հյուրասիրությունն ու մարդկային  ջերմ փոխհարաբերությունները, ամբողջական հատորյակով, մի շարք նոր արաղապատումների հետ միասին բոլորովին վեչջերս տպագրվել են առաջին անգամ: 

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարինա Վլադի  «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք» 
          Ռուս. Թարգմ. Լ.Բլբուլյանը .- Երևան: Լույս: 1993.- 224 էջ:



  Կենդանի լեգենդ էր Վլադիմիր Վիսոցկին:
  Մինչև վերջ շատերի համար այդպիսի մի լեգենդ մնաց նաև Վիսոցկու և ֆրանսիական հանրահայտ կինոդերասանուհի Մարինա Վլադիի սերը, շուրջ տասներկու տարվա նրանց համատեղ կյանքը:
  Եվ ահա հռչակավոր  դերասանուհու հիշողությունների այս գիրքը, որն առաջին անգամ է լույս տեսել հայերեն, չափազանց հուզիչ ու հետաքրքիր պատմությունն է  նրանց համատեղ կյանքի` առաջին հանդիպումից սկսած մինչև Վիսոցկու ողբերգական մահը:  Եվ սիրո, և մաքառումի պատմություն է սա, պատմություն այն մասին, թե ինչպես  մեծ ու իսկական սերը, երկու տաղանդավոր մարդկանց հոգևոր բարձր բարեկամությունը Խորհրդային բռնապետության ճիրաններում անփոխարինելի  նեցուկ են եղել հալածյալ երգչի համար:
  Մեծ հետաքրքությամբ են ընթերցվում Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ կատարած նրանց համատեղ ուղևորությունների, արտասահմանյան խոշոր գործիչների` Պիտեր Բրուքի, Ռոբերտ Դե Նիրոյի, Լայզա Մինելիի, Իվ Մոնտանի և ուրիշների հետ ունեցած հանդիպումների, Վիսոցկու արտասահմանյան ելույթների մասին պատմող էջերը :


Բանաստեղծություններ, խոհեր, հուշեր բանաստեղծի մասին

          Երևան, "Ապոլոն” 1997թ. – 286 էջ.


  Այս գրքի շնորհիվ  Վլադիմիր Վիսոցկու երկրպագուները շատ ավելի մոտիկից ճանաչեցին անզուգական երգչին, հրաշալի դերասանին, զարմանալի արգասավոր երգահանին և հատկապես չափազանց ինքնօրինակ, անշփոթելի բանաստեղծին: Տարբեր առիթներով  արտահայտած արտիստի մտքերը իր ու իր արվեստի մասին, առաջին անգամ տպագրվող նրա, այսպես կոչված, "գողական” կատակային երգերն ու խորը դրամատիզմով հագեցած բանաստեղծությունները, իրենց ընկերոջ մասին նրա մտերիմների հետաքրքիր ու սրտաշարժ հուշապատումները միմյանց լրացնելով ստեղծում են հարազատ ու սիրելի մարդու  դիմանկար, ում հետ հեշտ է հոգսերի բեռը կրել ու դիմագրավել ցավին, ում ընկերակցությամբ հուսալի է գնալ մարտի::



Բաժին: Լ.Բլբուլյանի գրքերը | Դիտումներ: 1766 | Ավելացրել է: Charbaxci | Թեգեր: առաջին ժողովածու, բանաստեղծություններ, Քեզ սերն է ծնել, Լևոն Բլբուլյան, poetry, L.Blbulyan | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանությունների թիվը: 0
TRANSLATOR/ПЕРЕВОД
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հոկտեմբեր 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ-դիզայների համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Ժամանցի աշխարհ
  • Լավագույն կայքեր
  • Խոհանոց
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    free hit counters