Ուրբաթ, 19.04.2024, 18:41
Բարի գալուստ Гость | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ
Բաժիններ

Երգեր Լ.Բլբուլյանի խոսքերով [1]
Տեսահոլովակներ [0]
Հեռուստա/ռադիոհարցազրույցներ [0]
Ասմունք [0]
Գլխավոր » ՏԵՍԱ/ՁԱՅՆԱԴԱՐԱՆ » Երգեր Լ.Բլբուլյանի խոսքերով

Ժաննա և Լևոն Բլբուլյաններ "Խաչված սրտեր"


     Մեկ տասնամյակից ավելի երգահան Ժաննա Բլբուլյանի երգերը ծանոթ են հայ ունկնդրին: Նուրբ քնարականությամբ, մեղեդայնությամբ աչքի ընկնող նրա ստեղծագործությունները տեղ են գտել տարբեր սերնդի մեր երգիչ-երգչուհիների երգացանկում  /Սյուզան Մարգարյան, Անահիտ Մանուկյան, Միստեր Իքս, Զարուհի Բաբայան, Դավիթ Մինասյան, Սոֆի Մխեյան, Լեյլա Սարիբեկյան, Զարուհի Բաբայան… /Իսկ երգերի խոսքերի անփոփոխ հեղինակը  եղբայրն է ` բանաստեղծ Լևոն Բլբուլյանը: 

  "Խաչված սրտեր”-ը թողարկվել է 1993թ.-ին: Սկավառակի բոլոր երգերի երաժշտության հեղինակը Ժաննա Բլբուլյանն է, ում մեղեդիները, իր իսկ խոստովանությամբ, շատ հանկարծակի ու ինքնաբուխ են ծնվում. Դրանք որոշակի հոգեվիճակի ու տրամադրության արտահայտություններ են”:

"Ես շատ կոմպոզիտորների հետ եմ երգեր գրել և համագործակցությունը, հաղորդակցությունը նրանցից յուրաքանչյուրի հետ, անշուշտ, յուրովի հետաքրքիր է ու հաճելի: Եվ սակայն, վստահ կարող եմ ասել, որ Ժաննայի հետ համատեղ ստեղծած մեր երգերը մի տեսակ ավելի հեշտ ու ինքնաբուխ, մեծ մասամբ սպասված ծնունդ են ունենում, ասես միասնական մի ներշնչումով: Նուրբ ու քանարական, զարմանալի պարզ ու հոգեմոտ նրա մեղեդիները հաճախ պարզապես "պահանջում են” իրենց համար բանաստեղծական խոսքեր գտնել…”:

Լևոն Բլբուլյան

Ես բարեբախտություն եմ համարում իմ համագործակցությունը այնպիսի մի բանաստեղծի հետ, ինչպիսին Լևոնն է, որ առանձնահատուկ հմտացել, կատարելագործվել է  երգի ժանրում և չափազանց խստապահանջ է իր ամեն բառի, տողի, երգի յուրաքանչյուր շեշտ ու հնչյունի նկատմամբ: Սա ես ասում եմ ամենայն անաչառությամբ` բնավ հաշվի չառնելով, որ խոսում եմ եղբորս մասին: Նա գրեթե միշտ անսխալ, մեղեդուն համապատասխան սյուժե ու թեմա է գընում, և արդեն պատրաստի երգը լսելիս ես, ճիշտն ասած, հաճախ ավելի խոսքերով եմ տարվում: Իսկ հետո` հասկանում, որ շնորհիվ դրա սկսեցի իմ մեղեդին ավելի սիրել:

Ժաննա Բլբուլյան


























































*Երգերն առանձին ներբեռնելու համար սեղմեք վերնագրի վրա: 
 
*Եթե դժվարություն է առաջանում բեռնելու հարցում 
/երգն սկսում է հնչել և ոչ բեռնվել/, երգի վերնագրի վրա "աջ քլիք" արեք և պահպանեք /Save/ աուդիո ֆայլը:


Բաժին: Երգեր Լ.Բլբուլյանի խոսքերով | Ավելացրել է: Charbaxci (04.10.2011)
Просмотров: 2514 | Մեկնաբանումներ: 3 | Հղիչներ: Լևոն Բլբուլյան, Ժաննա Բլբուլյան, Իռեն Գալստյան, երգեր, Աշոտ Հախեյան, Անահիտ Մանուկյան, Խաչված սրտեր, Լեյլա Սարիբեկյան | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանումեր: 0
Имя *:
Email *:
Код *:
TRANSLATOR/ПЕРЕВОД
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ-դիզայների համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Ժամանցի աշխարհ
  • Լավագույն կայքեր
  • Խոհանոց
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    free hit counters