|
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր Կրթություն Աշխատանքային գործունեություն Բանաստեղծական, թարգմանական, երգիծական 14 գրքերի հեղինակ է: «Քառյակներ» ժողովածուի համար արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի: Որպես լրագրող, հրապարակախոս` ճանաչվել է «Հայացք Երևանից» ամսագրի տարվա լավագույն հեղինակ /1999/: 2002 թ-ին հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը, ուր ի մի են բերված նրա ուշագրավ հարցազրույցները երևելի հայ մտավորականների, արվեստի և գրականության ճանաչված գործիչների հետ: Շուրջ 200 երգ է ծնվել Լ.Բլբուլյանի խոսքերով: Համագործակցել է այնպիսի նշանավոր երգահանների հետ, ինչպիսիք են Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Արամ Սաթյանը: Մեկ տասնյակից ավելի երգեր նրան պատվավոր մրցանակներ են բերել հանրապետական ու միութենական տարբեր մրցույթներում: Իր խոսքերով ստեղծված երգերի ընտրանին զետեղել է «Արևոտ անձրև» խտասկավառակում: Իսկ քրոջ` երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել են «Հանդիպման տանգո», «Խաչված սրտեր» ալբոմները: 2003-ին տեղի ունեցավ հայկական առաջին փոփ օպերայի` «Լիլիթի» պրեմիերան: Արամ Սաթյանի այս ստեղծագործության մեջ հնչող երգերը ևս գրված են Լ. Բլբուլյանի խոսքերով: Գրողի ստեղծագործության կարևոր մասն են կազմում ծննդավայրի` Գավառի զվարճապատումները, որ նա խնամքով հավաքել, մշակել և հրատարակել է երեք գրքերով: «Բոյիդ մեռնեմ» խորագիրը կրող այդ գրքույկների, իր հայտնի «արաղապատումների» մամուլում տպագրված շարքերի համար դարձել է «Ոզնի» երգիծաթերթի կրկնակի դափնեկիր /1996, 2007/: 2011թ.-ին լույս տեսավ գրքույկների ամբողջական տարբերակը: 2009 թ. Լ. Բլբուլյանի ստեղծագործական ձեռքբերումները գնահատվել են Հայաստանի Մշակույթի նախարարության ոսկե, Գրողների միության «Վաստակի համար» մեդալներով: Լ.Բլբուլյանը Հայաստանի Գրողների և Լրագրողների միությունների անդամ է, 2001 թվականից Գրողների միության պոեզիայի բաժանմունքի համանախագահը: Անձնական տվյալներ |
|