Ժողովածուն Լևոն Բլբուլյանի առաջին գիրքն է, ուր զետեղված են սիրային, խոհա-փիլիսոփայական ստեղծագործություններ: Բանաստեղծությունների ընդհանուր թեման իր սերնդակիցների խոհերն ու տրամադրություններն են:
«Համբույրի ծաղիկ» /բանաստեղծություններ/
Երևան, "Սովետական գրող», 1984թ. 85 էջ
«Գաղտնիքների խեցի» /բանաստեղծություններ/
Երևան, «Խորհրդային գրող», 1989թ., 156 էջ
Բանաստեղծությունների ժողովածուն վկայում է հեղինակի կայուն նախասիրությունների ու ստեղծագործական դավանանքի մասին: Շարունակելով նախորդ երկու գրքերին հատուկ թեմատիկ և ոճական յուրահատկությունը, բանաստեղծը ձգտում է պեղել մարդու էության անտեսանելի շերտերը, մեկնել ներաշխարհի սահմաններում կատարվող տեղաշարժերը: Գրքում գերիշխում են մարդուն, մարդկայինը բնութագրող տրամադրություններ ու ապրումներ, ամենատարբեր հոգեվիճակներից ծնված հույզեր ու խոհեր:
Բանաստեղծն այս գրքում ևս հավատարիմ է մնացել իր նախասիրություններին. ինքնազննում, հոգեկան ներսուզումներ, խոհեր կյանքի, աշխարհի, կեցության բազմաթիվ հարցականների շուրջ:
Կտրուկ փոփոխություններով ու բուռն իրադարձություններով լի մեր ապրած տարիների իրադարձությունների յուրովի արձագանքը կա «Աներգ օրեր» բաժնում` տարբեր, երբեմն իրարամերժ, հակասական տրամադրություններով
Ժողովածուն տպագրվել է հեղինակի 50-ամյակի առթիվ: Այն բանաստեղծի ստեղծագործությունների ընտրանին է, նրա անցած ուղու որոշակի ամփոփումը: Ներառում է բանաստեղծություններ, թարգմանություններ, երգեր:
Գիրքը շուրջ մեկ տասնամյակ ընգրկող լրագրողական աշխատանքի արդյունք է, որը Հայաստանի և հայ ժողովրդի համար բարդ ու ճակատագրական մի շրջանի հետ է համընկնում:
Հեղինակը զրույցի է հրավիրել հիմնականում այնպիսի մարդկանց, ովքեր ճանաչում ու հեղինակություն ունեն հասարակության լայն շրջանակներում: Նրանց խոհ ու մտորումները, կարծիքներն ու գնահատականները ներկա իրականության, մեր երկրի ու իրենց մասին, անպայման հետաքրքություն են ներկայացնում, իրար լրացնելով ու շարունակելով ` ստեղծում ժամանակի յուրահատուկ դիմանկարը:
Այն ամփոփում է բանաստեղծի տարբեր տարիների ստեղծագործություններ, վերջին շրջանի նոր գործեր: Առանձին բաժիններով ներկայացված են նաև Բլբուլյանի թարգմանություններից, հայ կոմպոզիտորների ստեղծած բազմաթիվ երգերից մի ընտրանի:
Հեղինակի անցած ուղու, որոնումների ու ստեղծագործական նախասիրությունների մասին ընթերցողի պատկերացումները ամբողջացնում են բանաստեղծի` տարբեր առիթներով մամուլին տված հարցազրույցները , որ ի մի են բերված "Խոսք ու զրույց” բաժնում:
Լևոն Բլբուլյանի զվարճապատումները, որոնք նրա հայրենակիցների` ուտող-խմող քյավառցիների մասին են, արդեն վաղուց լայն ժողովրդկանություն են վայելում և բանաստեղծին ճանաչում են բերել նաև որպես երգիծաբանի, "Ոզնի” երգիծաթերթի կրկնակի դափնեկիր դարձրել:
Մամուլում, տարբեր ժողովածուներում տպագրված արաղապատումները, որ ծաղրում են հարբեցողությունը, արժևորում հյուրասիրությունն ու մարդկային ջերմ փոխհարաբերությունները, ամբողջական հատորյակով, մի շարք նոր արաղապատումների հետ միասին բոլորովին վեչջերս տպագրվել են առաջին անգամ:
Մինչև վերջ շատերի համար այդպիսի մի լեգենդ մնաց նաև Վիսոցկու և ֆրանսիական հանրահայտ կինոդերասանուհի Մարինա Վլադիի սերը, շուրջ տասներկու տարվա նրանց համատեղ կյանքը:
Եվ ահա հռչակավոր դերասանուհու հիշողությունների այս գիրքը, որն առաջին անգամ է լույս տեսել հայերեն, չափազանց հուզիչ ու հետաքրքիր պատմությունն է նրանց համատեղ կյանքի` առաջին հանդիպումից սկսած մինչև Վիսոցկու ողբերգական մահը: Եվ սիրո, և մաքառումի պատմություն է սա, պատմություն այն մասին, թե ինչպես մեծ ու իսկական սերը, երկու տաղանդավոր մարդկանց հոգևոր բարձր բարեկամությունը Խորհրդային բռնապետության ճիրաններում անփոխարինելի նեցուկ են եղել հալածյալ երգչի համար:
Մեծ հետաքրքությամբ են ընթերցվում Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ կատարած նրանց համատեղ ուղևորությունների, արտասահմանյան խոշոր գործիչների` Պիտեր Բրուքի, Ռոբերտ Դե Նիրոյի, Լայզա Մինելիի, Իվ Մոնտանի և ուրիշների հետ ունեցած հանդիպումների, Վիսոցկու արտասահմանյան ելույթների մասին պատմող էջերը :
Բանաստեղծություններ, խոհեր, հուշեր բանաստեղծի մասին
Երևան, "Ապոլոն” 1997թ. – 286 էջ.
Այս գրքի շնորհիվՎլադիմիր Վիսոցկու երկրպագուները շատ ավելի մոտիկից ճանաչեցին անզուգական երգչին, հրաշալի դերասանին, զարմանալի արգասավոր երգահանին և հատկապես չափազանց ինքնօրինակ, անշփոթելի բանաստեղծին: Տարբեր առիթներովարտահայտած արտիստի մտքերը իր ու իր արվեստի մասին, առաջին անգամ տպագրվող նրա, այսպես կոչված, "գողական” կատակային երգերն ու խորը դրամատիզմով հագեցած բանաստեղծությունները, իրենց ընկերոջ մասին նրա մտերիմների հետաքրքիր ու սրտաշարժ հուշապատումները միմյանց լրացնելով ստեղծում են հարազատ ու սիրելի մարդուդիմանկար, ում հետ հեշտ է հոգսերի բեռը կրել ու դիմագրավել ցավին, ում ընկերակցությամբ հուսալի է գնալ մարտի::