Մեկ տասնամյակից ավելի երգահան Ժաննա Բլբուլյանի երգերը ծանոթ են հայ ունկնդրին: Նուրբ քնարականությամբ, մեղեդայնությամբ աչքի ընկնող նրա ստեղծագործությունները տեղ են գտել տարբեր սերնդի մեր երգիչ-երգչուհիների երգացանկում /Սյուզան Մարգարյան, Անահիտ Մանուկյան, Միստեր Իքս, Զարուհի Բաբայան, Դավիթ Մինասյան, Սոֆի Մխեյան, Լեյլա Սարիբեկյան, Զարուհի Բաբայան… /Իսկ երգերի խոսքերի անփոփոխ հեղինակը եղբայրն է ` բանաստեղծ Լևոն Բլբուլյանը:
"Խաչված սրտեր”-ը թողարկվել է 1993թ.-ին: Սկավառակի բոլոր երգերի երաժշտության հեղինակը Ժաննա Բլբուլյանն է, ում մեղեդիները, իր իսկ խոստովանությամբ, շատ հանկարծակի ու ինքնաբուխ են ծնվում. Դրանք որոշակի հոգեվիճակի ու տրամադրության արտահայտություններ են”: