Հինգշաբթի, 21.11.2024, 08:16
Բարի գալուստ Гость | RSS
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ
Բաժիններ

Կենսագրական [2]
Լ.Բլբուլյանի գրքերը [1]
Լ.Բլբուլյանի տեսա/ձայնասկավառակները [0]
Լ.Բլբուլյանի մասին [0]


Մանկություն, պատանեկություն

- Դպրոցական տարիներին արդեն տարված էի գրականությամբ, 3-4-րդ դասարանից սկսած շատ ընթերցասեր էի, կարելի է ասել` մոլի ընթերցասեր, ագահաբար կլանում էի ձեռքս ընկած յուրաքանչյուր գիրք (դեպքեր են եղել, երբ նախորդ օրը սկսել ու ամբողջ գիշեր կարդալով` առավոտյան արդեն ավարտել եմ որևէ ծավալուն գիրք): Եվ, ահա, կարդացածս այդ գրքերի ազդեցության տակ էլ սկսեցի ստեղծագործական փորձեր անել: Քանի որ կարդում էի միայն վեպեր ու պատմվածքներ (այդ ժամանակ պոեզիայի աշխարհն ինձ համար դեռևս փակ էր), բնականաբար, ինձ փորձում էի արձակի մեջ: Նույնիսկ համարձակվել էի վեպ սկսել: Շատ տարիներ անց, երբ այդ ձեռագիրը ձեռքս ընկավ, կարդացի ու մի լավ ծիծաղեցի. ոչ մի կապ չուներ ոչ վեպի, ոչ պատմվածքի հետ: Բայց վստահ կարող եմ ասել, որ դպրոցական գրեթե բոլոր շարադրություններս արժանանում էին գրականության իմ սիրելի ուսուցչուհու` Ելենա Մաթևոսյանի գովեստին, նույնիսկ կարդում էր ողջ դասարանի համար…

Արդեն ինստիտուտում էի, երբ տպագրվեցին առաջին բանաստեղծություններս` նախ մեր շրջանային «Լենինյան դրոշով» թերթում, ապա նաև հանրապետական մամուլում` «Ավանգարդ» թերթում ու «Գարուն» ամսագրում, որոնք հսկայական տպաքանակ ու  շատ բարձր հեղինակություն ունեին այն ժամանակ:

Բնավորությամբ

- Ռոմանտիկ էի, երազող, շուտ սիրահարվող… Ուժեղ էի ու ամրակազմ, զբաղվում էի սպորտով և նույնիսկ մարմնամարզության գծով Հայաստանի չեմպիոն եմ դարձել միջշրջանային մրցումներում… Էն գլխից արվեստասեր էի, գրեթե հավասարապես սիրում էի կինոն, թատրոնը, երաժշտությունը, ձայնապնակներ էի հավաքում, սիրված արտիստների լուսանկարները… Բայց առաջին տեղում, իհարկե, գրականությունն էր: Մի խոսքով, կարծես թե այնքան էլ վատ երիտասարդ չէի, հիմա երբ հետադարձ հայացքով նայում եմ, ինձ դուր եմ գալիս: Կարծում եմ, մի քիչ ինքնավստահությունն էր ինձ պակասում ու մի քիչ էլ խռովկան էի, նեղացկոտ…

Առաջին քայլեր. մամուլ, ռադիո

Գրականությանը զուգահեռ տարվել էի նաև ժուռնալիստիկայով, հասցրել էի ինչ-որ չափով ինձ «ցույց տալ» արդեն և… հայտնվեցի շրջանային «Լենինյան դրոշով» թերթի խմբագրությունում: Միշտ երախտագիտությամբ եմ հիշում թերթի այն ժամանակվա խմբագիր, երջանկահիշատակ Հայկ Սարգսյանին, ով  ոչ միայն տպագրեց իմ առաջին բանաստեղծություններն ու թղթակցությունները, այլև   ընդունեց աշխատանքի ու առիթը բաց չէր թողնում գովելու ու խրախուսելու: Ու այդպես էլ գնաց. 21 տարեկանում ես արդեն Հանրապետական ռադիոյի Սևանի ավազանի սեփական թղթակիցն էի, հետո տեղափոխվեցի Երևան. խմբագիր էի ռադիոյի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում, ապա տեղափոխվե ցի  այն ժամանակ շատ հեղինակավոր «Ավանգարդ» թերթի խմբագրությ ... Կարդալ ավելին »
Բաժին Կենսագրական | Դիտումներ: 1605 | Ավելացրել է Charbaxci | Ամսաթիվ 03.10.2011

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1949 թվականի հունիսի 15-ին, Նոր Բայազետ /այժմ Գավառ/ քաղաքում:

Կրթություն
1967 թվականին ավարտել է տեղի N1 միջնակարգ դպրոցը: 1971 թվականին` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն
70-ականներից սկսած զբաղվում է լրագրությամբ և գրականությամբ: Աշխատել է տարբեր խմբագրություններում /շրջանային «Լենինյան դրոշով» թերթ, Հանրապետական ռադիոյի «Երիտասարդություն» ռադիոկայան, «Երկիր», «Երկիր Նաիրի» թերթեր/, 10 տարի վարել է «Ավանգարդի» Գրականության ու արվեստի բաժինը:

Բանաստեղծական, թարգմանական, երգիծական 14 գրքերի հեղինակ է: «Քառյակներ» ժողովածուի համար արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի:
Թարգմանիչ է /1989-90 թթ գրողների միության գործուղումով սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա բարձրագույն դասընթացներում/: Նրա թարգմանությամբ են առաջինը հայ ընթերցողին ներկայացվել ռուս այնպիսի նշանավոր բանաստեղծներ, ինչպիսիք են Վլադիսլավ Խոդասևիչը և Վլադիմիր Վիսոցկին: Թարգմանություններ է կատարել նաև Աննա Ախմատովայից, ռուս ժամանակակից մի շարք բանաստեղծներից: Բանաստեղծի թարգմանական վաստակը գնահատվել է Գրողների միությունների միջազգային ընկերակցության ոսկե մեդալով /2004/ և Ռուսաստանի գրողների միության Գրիբոեդովի անվան հուշամեդալով /2009/:

Որպես լրագրող, հրապարակախոս` ճանաչվել է «Հայացք Երևանից» ամսագրի տարվա լավագույն հեղինակ /1999/: 2002 թ-ին հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը, ուր ի մի են բերված նրա ուշագրավ հարցազրույցները երևելի հայ մտավորականների, արվեստի և գրականության ճանաչված գործիչների հետ:

Շուրջ 200 երգ է ծնվել Լ.Բլբուլյանի խոսքերով: Համագործակցել է այնպիսի նշանավոր երգահանների հետ, ինչպիսիք են Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Արամ Սաթյանը: Մեկ տասնյակից ավելի երգեր նրան պատվավոր մրցանակներ են բերել հանրապետական ու միութենական տարբեր մրցույթներում: Իր խոսքերով ստեղծված երգերի ընտրանին զետեղել է «Արևոտ անձրև» խտասկավառակում: Իսկ քրոջ` երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել են «Հանդիպման տանգո», «Խաչված սրտեր» ալբոմները: 

2003-ին տեղի ունեցավ հայկական առաջին փոփ օպերայի` «Լիլիթի» պրեմիերան: Արամ Սաթյանի այս ստեղծագործության մեջ հնչող երգերը ևս գրված են Լ. Բլբուլյանի ... Կարդալ ավելին »

Բաժին Կենսագրական | Դիտումներ: 1705 | Ավելացրել է Charbaxci | Ամսաթիվ 03.10.2011

«Քեզ սերն է ծնել» /բանաստեղծություններ/
       Երևան. «Սովետական գրող», 1979թ. – 40 էջ



  Ժողովածուն Լևոն Բլբուլյանի առաջին գիրքն է, ուր զետեղված են սիրային, խոհա-փիլիսոփայական  ստեղծագործություններ: Բանաստեղծությունների ընդհանուր թեման իր սերնդակիցների խոհերն ու տրամադրություններն են:

«Համբույրի ծաղիկ» /բանաստեղծություններ/



     Երևան, "Սովետական գրող», 1984թ. 85 էջ

«Գաղտնիքների խեցի» /բանաստեղծություններ/
    Երևան, «Խորհրդային գրող», 1989թ., 156 էջ



  Բանաստեղծությունների ժողովածուն վկայում է հեղինակի կայուն նախասիրությունների ու ստեղծագործական դավանանքի մասին: Շարունակելով նախորդ երկու գրքերին հատուկ թեմատիկ և ոճական յուրահատկությունը, բանաստեղծը ձգտում է պեղել մարդու էության  անտեսանելի շերտերը, մեկնել ներաշխարհի սահմաններում կատարվող տեղաշարժերը:  Գրքում գերիշխում են մարդ ... Կարդալ ավելին »
Բաժին Լ.Բլբուլյանի գրքերը | Դիտումներ: 2451 | Ավելացրել է Charbaxci | Ամսաթիվ 02.10.2011

Website counter
TRANSLATOR/ПЕРЕВОД
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Նոյեմբեր 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ-դիզայների համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Ժամանցի աշխարհ
  • Լավագույն կայքեր
  • Խոհանոց
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    free hit counters